Հուլիսի 6-ից Երևանում կգործարկվեն նոր տեսախցիկներ - RadioVan.fm

Онлайн

Հուլիսի 6-ից Երևանում կգործարկվեն նոր տեսախցիկներ

2016-07-01 22:55 , Общество, 865

Հուլիսի 6-ից Երևանում կգործարկվեն նոր տեսախցիկներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2016 հուլիսի 6-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները.

— Երևան քաղաքի Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկ,

— Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակ-Ամիրյան փողոց խաչմերուկ,

— Երևան քաղաքի Էրեբունի-Դաշտենց-Այվազովսկու փողոցների խաչմերուկ,

— Երևան քաղաքի Սարյան-Բյուզանդի, Սարյան-Արամի փողոցների խաչմերուկներ,

— Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան-Պետրոս Ադամյան փողոցների խաչմերուկ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Лента

Рекомендуем посмотреть