«Մեր երեխաներն արժանի են լավագույն միջավայրի»․ նախարարը՝ հիմնանորգվող դպրոցների լուսանկարներով - RadioVan.fm

Онлайн

«Մեր երեխաներն արժանի են լավագույն միջավայրի»․ նախարարը՝ հիմնանորգվող դպրոցների լուսանկարներով

2019-07-09 15:52 , Общество, 1210

«Մեր երեխաներն արժանի են լավագույն միջավայրի»․ նախարարը՝ հիմնանորգվող դպրոցների լուսանկարներով

«Բովանդակային փոփոխություններին զուգահեռ մենք կարևոր ենք համարում շենքային պայմանների բարելավումը, որովհետև մեր երեխաներն արժանի են լավագույն միջավայրի: Ստեղծելով ուսանելու համար գերազանց պայմաններ` գերազանց արդյունքներ ենք ակնկալում մեր աշակերտներից»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ միաժամանակ ներկայացնելով լուսանկարներ, թե ինչպիսին են լինելու դպրոցները՝ հիմնանորոգումից հետո։

«Մի քանի ամիս առաջ իմ էջում տեղադրեցի ֆիզիկական վատ պայմաններ ունեցող դպրոցների լուսանկարներ, որոնց վերանորոգումը նախատեսում էինք սկսել այս տարի:

Այժմ տեղադրում եմ լուսանկարներ, թե ինչպիսին են լինելու այդ դպրոցները հիմնանորոգումից հետո (լուսանկարներում՝ Ա․Ղարիբյանի անվան թիվ 142 դպրոցի ներկան ու ապագան),-գրել է նախարարը։

Лента

Рекомендуем посмотреть