Եռագույնով շապիկներ և դհոլի զարկեր՝ երեկոյան Երևանի սրտում․ Սահմանադրության տոնը շարունակվում է - RadioVan.fm

Онлайн

Եռագույնով շապիկներ և դհոլի զարկեր՝ երեկոյան Երևանի սրտում․ Սահմանադրության տոնը շարունակվում է  

2019-07-05 21:08 , Общество, 1337

Եռագույնով շապիկներ և դհոլի զարկեր՝ երեկոյան Երևանի սրտում․ Սահմանադրության տոնը շարունակվում է

«40 տարվա մանկավարժ եմ, ոչինչ նորմալ չեմ կարողացել ստեղծել, դրանք էդ ինչպե՞ս է լինում մեկ օրվա մեջ դղյակներ են կառուցում». ՀՀ քաղաքացու համոզմամբ Սահմանադրությունը պետք է փոխվի, որպեսզի նախկին իշխանավորները պատժվեն:

Երեկոյան Երևանում հայկական եռագույնի պատկերով շապիկներով շրջող քաղաքացիները թեև ՀՀ Մայր օրենքից` Սահմանադրությունից որևէ հոդված չհիշեցին, այդուհանդերձ, բարձր տրամադրություն ունեին: Դե, իսկ, Վանաձորից Հանրապետության հրապարակ ժամանած Լոռվա դհոլահարների «Տարոն» մանկապատանեկան համույթը` գեղարվեստական ղեկավար Նոբել Էմինյանի ղեկավարությամբ, փայլուն կատարումներով մայրաքաղաքի սրտում զբոսնող քաղաքացիների համար երեկոն տոնական դարձրեց:

Лента

Рекомендуем посмотреть