Լողավազան՝ Օշականի կամրջի տակ․ մարզպետը ապամոնտաժման հանձնարարական է տվել - RadioVan.fm

Онлайн

Լողավազան՝ Օշականի կամրջի տակ․ մարզպետը ապամոնտաժման հանձնարարական է տվել

2019-07-05 15:30 , Общество, 1787

Լողավազան՝ Օշականի կամրջի տակ․ մարզպետը ապամոնտաժման հանձնարարական է տվել

«Օշականի կիսաքանդ կամրջի տակ տեղադրված լողավազանի վերաբերյալ ոլորտի պատասխանատու ստորաբաժանմանը Արագածոտնի մարզպետի կողմից տրվել է հանձնարարական՝ խնդիրը ուսումնասիրելու և դրան լուծում տալու վերաբերյալ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ տեղեկացնելով, որ Օշական համայնքի ղեկավարին ժամանակավոր լողավազանը ապամոնտաժելու և տարածքը նախկին տեսքին բերելու համար վերջնաժամկետ է տրվել հուլիսի 15-ը:

«Համայնքի ղեկավարը նշել է, որ քաղաքացիների կողմից լողավազանը տարածքում տեղադրվել է ինքնակամ, դրա տեղադրման վերաբերյալ համայնքի կողմից տրված թույլտվություն առկա չէ և պարտավորվել է սեղմ ժամկետում ապամոնտաժել փչովի ժամանակավոր լողավազանը և ապահովել տարածքի նախկին տեսքը: Արդեն իսկ լողավազանի ջուրը դատարկվել է, ապամոնտաժումը ընթացքի մեջ է»,-գրել է Արագածոտնի մարզպետը:

Նշենք՝ համացանցում շրջանառվող լուսանկարների հետքերով Օշականի «Կամուրջ» պատմամշակութային հուշարձանի տարածքում «հայտնված» լողավազանի խնդրով Արագածոտնի մարզպետին դիմել էր «Պատմամշակութային արգելոց թանգարնների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть