«Ուժեղ, ժողովրդավար և զարգացող Հայաստան հնարավոր է կառուցել ոչ թե զգացմունքի, այլ բացառապես օրենքների և Սահմանադրության գերակայության պայմաններում»,-այդ համոզմունքն այսօր՝ Սահմանադրության օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում հայտնել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։
Նա վստահություն է հայտնել, որ պետք է առաջնորդվենք նշյալ գաղափարով և միասին կառուցենք իշխանության տարանջատման սկզբունքի պահպանման և փոխադարձ հարգանքի հենքի վրա զարգացող պետություն:
«Մեր ժողովուրդը վաստակել է սահմանադրականության իրավունքը, և այսօր` Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը, մենք արժանացել ենք միմյանց շնորհավորելու այս պատվին` ի փառս Հայաստանի Հանրապետության և ՀՀ Սահմանադրության»,- ասված է Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձում: