Հայաստանի Սահմանադրության օրը նշվելու է երաժշտական փառատոնի մեկնարկով ու ավանդական քայլերթով - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի Սահմանադրության օրը նշվելու է երաժշտական փառատոնի մեկնարկով ու ավանդական քայլերթով

2019-07-04 19:49 , Общество, 1346

Հայաստանի Սահմանադրության օրը նշվելու է երաժշտական փառատոնի մեկնարկով ու ավանդական քայլերթով

Հայաստանի Հանրապետության սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա կապակցությամբ հուլիսի 4-ին առաջին անգամ Երևանում` Ստեփան Շահումյանի անվան հրապարակում, անցկացվելու է «Tricolor» Yerevan International Street Music Festival երաժշտական խմբերի, նվագախմբերի և անհատ երաժիշտների բացօթյա փառատոնը, որն իր շուրջ է համախմբելու ստեղծագործողների տարբեր երկրներից: Հուլիսի 5-ին մայրաքաղաքում նախատեսվում է տոնական քայլերթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր ևգլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը:

Նա շեշտեց, որ մինչ փառատոնի մեկնարկը հանրությունը կարող է վայելել փողոցային երաժիշտների ելույթները քաղաքի կենտրոնում և մետրոպոլիտենի կայարաններում։

«Հիմնական միջոցառումը, որը երկար տարիներ իրականացվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը, տոնական քայլերթն է, որին մասնակցում են երեխաներ, պատանիներ, երիտասարդներ: Մենք բոլորին տրամադրում ենք եռագույն շապիկներ, դրոշներ: Երթի ընթացքում մասնակիցները երգում են մեր օրհներգը, հայրենասիրական մի շարք գործեր, ծածանում են մեր եռագույնը՝ զգալով միասնականության ուժը: Այդ նախաձեռնության հիմնական նպատակը մարդկանց մեր պետական խորհրդանշանների շուրջ համախմբելն է, դրանք վերարժևորելն ու վերաիմաստավորելը»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով` հուլիսի 5-ի քայլերթը մեկնարկելու է Ազատության հրապարակում։ Ստեփան Շահումյանի անվան հրապարակում համերգային ծրագիր է իրականացվելու:

Սարգսյանը հավելեց, որ քայլերթի շրջանակում նախատեսվում է արարողակարգային հատված: Հիսուն հոգուց բաղկացած երկու վաշտ տանելու է զինանշանն ու դրոշը, ուղղաթիռը եռագույնով պտտվելու է Երևանի օդային տարածքում: Քայլերթը գլխավորելու են զինվորականները:

Անդրադառնալով այսօր` հուլիսի 4-ին Ստեփան Շահումյանի անվան հրապարակում կայանալիք փառատոնին` Սարգսյանն ընդգծեց, որ համերգին մասնակցելու են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախումբը, Արտակարգ իրավիճակների նախարարության և այլ նվագախմբեր:

«Կլինեն նվագախմբեր Վրաստանից: Ռուսաստանից հանդես է գալու ընտանեկան հետաքրքիր նվագախումբ: Ելույթ է ունենալու նաև «Սասուն» ազգագրական երգի ու պարի համույթը»,-նշեց նա:

Лента

Рекомендуем посмотреть