Բոլոր երեւանցիները, ովքեր անտարբեր չեն իրենց իսկ անվտանգության հարցում, կարող են քվեարկության միջոցով ընտրել այն ստորգետնյա անցումը, որը, նրանց կարծիքով, առավել վտանգավոր է եւ անհրաժեշտ է լուսավորել: Դա իրականացնելու համար հարկավոր է միայն մասնակցել «Kaspersky Lab»-ի հարցմանը` ներկայացված լուսանկարներով ընտրելով այն գետնանցումը, որը, ըստ բնակիչների, առաջնահերթ լուսավորման կարիք ունի։
Առաջինը կլուսավորվի այն գետնանցումը, որը երեւանցիների հարցման արդյունքում կհավաքի առավելագույն ձայներ։
Քվեարկության ներկայացված են Նորքի 5-6-րդ զանգված, Ազատություն-Կոմիտաս, Կիեւյան-Հալաբյան, Մյասնիկյան, Մաշտոցի պողոտա, Տիգրան Մեծ-Մաշտոց փողոցներում գտնվող ստորգետնյա անցումները:
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հորդորում է մայրաքաղաքի բնակիչներին գետնանցումներում անվտանգության ապահովման հարցում դրսևորել քաղաքացիական ակտիվություն ու վստահեցնում է՝ ընկերությունը իրականություն կդարձնի նրանց ընտրությունը։
Ծրագիրն իրականացվում է «Անվտանգ և լուսավոր Երեւան» նախագծի շրջանակում՝ «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերություն-Երևանի վարչական շրջաններ համագործակցությամբ։