Հայրենական մեծ պատերազմի վետերանները որպես ամենամսյա պատվովճար 50 հազար դրամի փոխարեն կստանան 100 հազար դրամ․ ՀՀ կառավարությունն ասօրվա նիստում «Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը սահմանելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը գումար հատկացնելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հավանության է արժանացրել։
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող ամսվա 1-ից։
Որոշման նպատակն է բարձրացնել Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը՝ նրանցակտիվ գործունեությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:
Նախագծից տեղեկանում ենք, որ 2019 թվականի պետական բյուջեով Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238 հազար 200 դրամ 397 շահառուի համար: 2019 թվականի մայիսի 1-ի դրությամբ փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։