«Քաղաքական անցյալին վերադարձ այլևս չի կարող լինել»․ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն արձանագրել են - RadioVan.fm

Онлайн

«Քաղաքական անցյալին վերադարձ այլևս չի կարող լինել»․ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն արձանագրել են

2019-07-03 15:34 , Политика, 1036

«Քաղաքական անցյալին վերադարձ այլևս չի կարող լինել»․ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն արձանագրել են

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցության նախաձաեռնությամբ այսօր «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում կայացել է քաղաքական այդ միավորների ներկայացուցիչների հանդիպումը։

Հանդիպմանը, որին «Ժառանգություն»-ից մասնակցել են կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը,ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և Արմենուհի Կյուրեղյանը, քննարկվել են համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները, համագործակցության եզրեր են ընտրվել դատաիրավական բարեփոխումները, Ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները:

«Նշվեց, որԱրցախի և Հայաստանի հետագա առավել սերտ գործակցության հարցում երկու կուսակցությունների դիրքորոշումները ընդհանուր են, և քաղաքական անցյալին վերադարձ այլևս չի կարող լինել»,-«Ժառանգության» տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть