Կոչ՝ աղետից տուժած արթիկցիներին աջակցության - RadioVan.fm

Онлайн

Կոչ՝ աղետից տուժած արթիկցիներին աջակցության

2016-06-27 12:25 , Общество, 858

Կոչ՝ աղետից տուժած արթիկցիներին աջակցության

Շիրակի մարզի Արթիկի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ ակնկալելով հանրության աջակցությունը աղետի հետեւանքները վերացնելու հարցում: Քաղաքային իշխանությունները «ՀԱՄԱԽՄԲՎԵ´ՆՔ ՀԱՆՈՒՆ ԱՐԹԻԿԻ» կոչով դիմում են արթիկցիներին ու բոլոր հայ մարդկանց.

«Սիրելի´ արթիկցիներ և բոլոր հայ մարդիկ,

Անհրաժեշտ է աջակցություն՝ Արթիկին պատուհասած աղետի հետևանքների արագ վերացման և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Մարդիկ կորցրել են իրենց ունեցվածքը, վնասվել և առանձին դեպքերում ապրելու համար անպիտան են դարձել նրանց տները, մեծ վնասներ են կրել Արթիկ քաղաքի ենթակառուցվածքները:

Այժմ յուրաքանչյո´ւրս կարող է օգտակար լինել՝ կատարելով դրամական աջակցություն կամ մասնակցելով վերականգնման աշխատանքներին:

Կատարե´ք դրամական աջակցություն «Արթիկի զարգացման հիմնադրամի» բանկային հաշվեհամարներին` 220353350089000 AMD, 220353350014001 USD, 220353350014958 RUR, կամ առցանց եղանակով (on-line) հիմնադրամի www.fda.am կայքում: Դուք կարող եք նաև դրամական աջակցությունը բերել Արթիկի քաղաքապետարան, և մենք կկատարենք փոխանցումը Ձեր անունից:

ՀԱՄԱԽՄԲՎԵ´ՆՔ ՀԱՆՈՒՆ ԱՐԹԻԿԻ՝

ՄԵՐ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ՝ հունիսի 24-ին, Ղարանղու գետի վարարման և հորդառատ անձրևի պատճառով Արթիկում խցնավել էին սելավատարները, ինչի հետևանքով քաղաքի գլխավոր փողոցների մի շարք բնակելի տներ ու թիվ 2 մանկապարտեզը ողողվել էին ջրերով:

Բնակիչների կրած վնասները հաշվառելու աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալի գլխավորությամբ ձեւավորվել է հանրապետական հանձնաժողով:

Лента

Рекомендуем посмотреть