Ո՞ւր են Ալեքսանդր Սարգսյանին բաժին հանած հիսուն տոկոսները․որդին արձագանքել է - RadioVan.fm

Онлайн

Ո՞ւր են Ալեքսանդր Սարգսյանին բաժին հանած հիսուն տոկոսները․որդին արձագանքել է

2019-07-02 18:51 , Право, 1545

Ո՞ւր են Ալեքսանդր Սարգսյանին բաժին հանած հիսուն տոկոսները․որդին արձագանքել է

Ո՞ւր են այն հիսուն տոկոսները, որոնք, ըստ տեղեկությունների, բոլոր գործարարները բաժին էին հանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը Ալեքսանդր Սարգսյանին: Այդ մասին այսօր նրա որդուց՝ Հայկ Սարգսյանից հետաքրքրվել է «Ֆակտոր» լրատվականը

«Ու՞ր են, ես Ձեզ եմ հարցնում ու՞ր են »,-փոխադարձ հարցով լրագրողին է դիմել Հայկ Սարգսյանը:

Իսկ հարցին՝որտեղի՞ց են իր հոր հաշվին առկա խոշոր գումարները, մասնավորապես՝ 30 միլիոն դոլարը, որի վրա կալանք է դրված, Հայկ Սարգսյանը պատասխանել է. «Դա Ձեզ չի վերաբերվում, աշխատել ենք»:

Նշենք՝ Հայկ Սարգսյանին նշյալ հարցերն ուղղվել են այսօր, երբ նա ժամանել էԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ նշանակված է եղել նրա գործով դատական նիստը:

Սերժ Սարգսյանի եղբորոդին մեղադրվում է 11 տարի առաջ կատարված սպանության փորձի մեջ։ Նա կալանավորվել էր նախորդ տարվա հուլիսի 11-ին, սեպտեմբերի 10-ին դատարանի որոշմամբ նրա խափանման միջոցը փոխվեց․ Հայկ Սարգսյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Лента

Рекомендуем посмотреть