«Վալերիյ Օսիպյանը կոծկում է հանցագործությունները»․ դանակահարության գործով մեղադրյալի մայրը պնդում է - RadioVan.fm

Онлайн

«Վալերիյ Օսիպյանը կոծկում է հանցագործությունները»․ դանակահարության գործով մեղադրյալի մայրը պնդում է

2019-07-02 18:36 , Общество, 1307

«Վալերիյ Օսիպյանը կոծկում է հանցագործությունները»․ դանակահարության գործով մեղադրյալի մայրը պնդում է

59-ամյա Սմբուլ (Սուսաննա) Հովհաննիսյանը շարունակում է պնդել՝ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կոծկում և հովանավորում է հանցագործությունները: Այդգրությամբ պաստառով նա այսօր Ազգային ժողովի մուտքի մոտ էր։

Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ 2014-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործը 2018-ին վերաբացվել է և տիկին Սմբուլի որդին՝ 28-ամյա Սարգիս Հովհաննիսյանը, որը մինչ այս այդ գործով անցնում էր որպես վկա՝ այժմ հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում։

Նշենք՝ 5 տարի առաջ արձանագրված միջադեպի հենց հաջորդ օրը՝ 2014-ի հունիսի 2-ին, տիկին Սմբուլի որդին լքել է երկիրը։ Իսկ թե ինչու՞ է դիմել այդ քայլին, եթե որևէ մեղավորություն չուներ՝ մայրն ասում է՝ այդ տարիներին Երևանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն միջամտումէր գործին՝ փորձելով իր կրտսեր որդու՝ Սարգսի ուսերին բարդել դանակահարությունը, ինչը, նրա պնդմամբ, այսօր էլ է փորձում անել։

Քրեական գործի վերաբացումից հետո, նշենք, կառավարության մայիսի 23-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նշյալ դեպքին՝ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ընդգծել է, թե ինքը երբեք չի միջամտել ու չի էլ միջամտելու: Նահայտարարել է, որ չի չփվում իր եղբորորդու հետ մինչև նա իր անմեղությունը չապացուցի։ Ոստիկանապետի խոսքով՝ Սեդրակը, այո, եղել է կռվի մասնակից, բայցդանակահարողը չի եղել։

Հավելենք՝ 2014-ի հունիսի 1-ի երեկոյան Նուբարաշենում տեղի ունեցած միջադեպի հետևանքով դանակահարված Վանուշ Ալեքսանյանը զրկվել էր փայծաղից: Դեպքի առթիվ հարուցված քրգործով տուժող ճանաչված Վանուշը գործի վերաբացումից հետո արդեն մեղադրյալի կագավիճակ ունեն: Մեղադրյալի կարգավիճակով ներգրավվել է նաև նրա եղբայրը՝Վիգեն Ալեքսանյանը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть