Հայ մարզիկները Եվրոպական խաղերում 11 մեդալ են նվաճել - RadioVan.fm

Онлайн

Հայ մարզիկները Եվրոպական խաղերում 11 մեդալ են նվաճել

2019-07-01 15:31 , Спорт, 1972

Հայ մարզիկները Եվրոպական խաղերում 11 մեդալ են նվաճել

Մինսկում ավարտվել են երկրորդ Եվրոպական խաղերը, որին 15 մարզաձևերով մասնակցել են 43 երկրի 4000 մարզիկ։

Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական խաղերում 9 մարզաձևում 37 մարզիկ է ներկայացրել։

«Մեր մարզիկները նվաճել են 11 մեդալ, այդ թվում`5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե: Մասնավորապես ոսկե մեդալ են նվաճել`

Տիգրան Կիրակոսյանը (սամբո),

Արթուր Հովհաննիսյանը (բռնցքամարտ ),

Հովհաննես Բաչկովը (բռնցքամարտ),

Արթուր Ալեքսանյանը (ըմբշամարտ),

Արթուր Դավթյանը (մարմնամարզություն),

արծաթե մեդալ`

Կարապետ Չալյանը (ըմբշամարտ),

Վահագն Դավթյանը (մարմնամարզություն),

Դավիթ Գրիգորյանը (սամբո)

բրոնզե մեդալ`

Արսեն Ղազարյանը (սամբո),

Գոռ Ներսեսյանը (բռնցքամարտ),

Կարեն Տոնականյանը (բռնցքամարտ):

Մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 11-րդ տեղը: Մինսկի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած փակման հանդիսավոր արարողության ժամանակՀայաստանի պատվիրակության դրոշակակիրը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն է եղել, որը դարձել է Եվրոպական խաղերի չեմպիոն 64 կգ քաշային կարգում»,- հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ նշելով, որ փակման արարողությանը ներկա են եղելՀայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Лента

Рекомендуем посмотреть