«Դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ նոր Հայաստանի դատախազություն է»․ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել - RadioVan.fm

Онлайн

«Դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ նոր Հայաստանի դատախազություն է»․ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել

2019-07-01 15:12 , Политика, 1657

«Դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ նոր Հայաստանի դատախազություն է»․ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել

«Իրավունքը Հայաստանի Հանրապետությունում այլևս էլիտար շնորհ չպետք է լինի,յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ այս համազգեստը և այս ուսադիրներ կրող մարդիկ անմնացորդ ծառայում ենյուրաքանչյուր քաղաքացու իրավունքի՝ անկախ նրա կարգավիճակից, սոցիալական վիճակից, ծագումից, ապրելու վարյրից, աշխատանքից ու զբաղմունքից։ Այս առաքելությունը պատմական, շրջադարձային, չեմ վախենա ասել հեղափոխական նշանակություն ունի»,-այս մասին այսօրԴատախազության101-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատահական չհամարելով, որ մեր իրականության մեջ դեռևս մինչև այսօր ամենատարածված ասույթներից մեկը հետևյալն է. «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»:

Փաշինյանն, այդուհանդերձ, դատախազության վերջին մեկ տարվա գործունեությունը թեև ոչ անթերի, բայցև՝ գնահատել է արդյունավետ:

«Վերջին մեկ տարվա ընթացքում ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ իսկապես նոր Հայաստանի դատախազություն է և պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, պատրաստ է կատարել այն գործառույթը, որ Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն կրողը՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, դնում է նրա առաջ»,-ընդգծել է Փաշինյանը՝ դատախազության բոլոր աշխատողներին շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար:

Лента

Рекомендуем посмотреть