Հայկական Armenia ավիաընկերությունը Վրաստանի զբոսաշրջությունը խթանելու նպատակով տարանցիկ թռիչքներ կիրականացնի: Այդ մասին հղում անելով ռուսական լրատվամիջոցներին՝ գրում է «Ալիք Մեդիան»։
Հաղորդվում է․ որ հուլիսի 8-ից թռիչքները կիրականացվեն Գյումրի-Մոսկվա-Գյումրի, Գյումրի-Բաթումի-Գյումրի ուղղություններով։ Բացի այդ, կավելանա Թբիլիսի-Երևան, Երևան-Թբիլիսի չվերթների հաճախականությունը:
Հիշեցնենք՝ ռուս-վրացական վերջին շրջանի լարվածությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում է Վրաստանի ուղղությամբ չվերթներ իրականացնել: