Հայաստանը ու Ադրբեջանը սահմանախախտների են փոխանցել - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը ու Ադրբեջանը սահմանախախտների են փոխանցել

2019-06-28 16:38 , Общество, 1176

Հայաստանը ու Ադրբեջանը սահմանախախտների են փոխանցել

Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և իր ստանձնած միջազգային հանձնառություններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օժանդակությամբ և նրա հովանու ներքո իրականացրել է ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան տեղափոխելու գործընթացը:

ՀՀ ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ այսօր՝ հունիսի 28-ին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության և Հայաստանի պատկան մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ վերոնշյալ անձը հանձնվել է Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներին:

Արտաքին գերատեսչությունից շեշտում են՝ Հայաստանի Հանրապետությունն այս հումանիտար քայլն իրականացրել է առանց որևէ նախապայմանի:

Ավելի ուշնախարարությունից հայտնեցին, որ այսօր՝ Հայաստանի իշխանությունների և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներին է փոխանցվել 2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 16-ինժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։

Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։

Զավեն Կարապետյանը սահմանն անցել էր 2017-ի հունիսին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկար և տեսանյութ էր հրապարակել` նրան ներկայացնելով որպես հայկական բանակի զինծառայող, որն, իբր, «դիվերսիոն հետախուզական խմբի» անդամ է: ՀՀ ոստիկանությունն այնուհետ մանրամասներ հրապարակեց Զավեն Կարապետյանի մասին՝ տեղեկացնելով, որ նա ծնունդով Նոր Խարբերդից է, ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից։ Զ․Կարապետյանը հետագայում ապամոնտաժել և վաճառել է իր տնակը և դրանից հետո վարել թափառական կյանք, մշտական բնակության վայր չի ունեցել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть