Բնակարան՝ առաջնագծում զոհված զինծառայողի ընտանիքին - RadioVan.fm

Онлайн

Բնակարան՝ առաջնագծում զոհված զինծառայողի ընտանիքին

2016-06-24 13:00 , Общество, 833

Բնակարան՝ առաջնագծում զոհված զինծառայողի ընտանիքին

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին Երեւանի ավագանու այսօրվա որոշմամբ բնակարան է հատկացվել: 60.63 քմ մակերեսով բնակարանը, որը տրվելու է անհատույց սեփականության իրավունքով, գտնվում է Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 շենքում: Բնակարանը հատկացվել է զոհված զինծառայողի մորը եւ եղբորը՝ Անահիտ եւ Սերյոժա Հարությունյաններին:

Նշենք, որ Երեւանի ավագանու որոշման համար հիմք է հանդիսացել վերոնշյալ ընտանիքի բնակարանային պայմանների խիստ կարիքավորությունը. զոհված զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքն առանց իրավահաստատող փաստաթղթերի մինչ այս բնակվել է Գաջագործների փողոցի թիվ 40 4-րդ կարգի վթարային շենքի բնակարաններից մեկում, որը ենթակա է ազատման։

Лента

Рекомендуем посмотреть