Հանրահայտ դերասան Էնթոնի Քուինի որդին՝ քանդակագործ Լորենցո Քուինը Երևանի «Թումո» կենտրոնում կմասնակցի հանրային քննարկմանը - RadioVan.fm

Онлайн

Հանրահայտ դերասան Էնթոնի Քուինի որդին՝ քանդակագործ Լորենցո Քուինը Երևանի «Թումո» կենտրոնում կմասնակցի հանրային քննարկմանը

2019-06-27 19:20 , Культура, Шоу бизнес, 1615

Հանրահայտ դերասան Էնթոնի Քուինի որդին՝ քանդակագործ Լորենցո Քուինը Երևանի «Թումո» կենտրոնում կմասնակցի հանրային քննարկմանը

Հուլիսի 2-ին՝ ժամը 19։00-ին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա «Ինչպե՞ս է ձևավորվում քաղաքային միջավայրը հանրային արվեստի միջոցով, և ինչպե՞ս է ժամանակակից արվեստն անդրադառնում ստեղծագործական ներուժի վրա» թեմայով հանրային քննարկում՝ հայտնի քանդակագործ Լորենցո Քուինի մասնակցությամբ:

Ինչպես հայտնում են միջոցառման կազմակերպիչները, հաղորդակցման լեզուն անգլերենն է: Հանդիպան մոդերատոր՝ լրագրող, արվեստաբան Ելենա Նաշիկյան:

Լորենցո Քուինը մասնավոր այցով Երևանում է լինելու «Նարեկացի» արտ-նախագծի պրոդյուսեր Յուլիաննա Պարակշիևայի հրավերով: Վերջինիս մասնակցությամբ Հայաստանում ծրագրվում է իրականացնել մշակութային նոր նախագիծ:

Նախատեսվում է նաև պրն. Քուինի այցը Էջմիածնի Մայր Տաճար, Մատենադարան և Հայաստանի այլ տեսարժան վայրեր:

Հակիրճ՝ Լորենցո Քուինի մասին

Լորենցո Քուինը ծնվել է Հռոմում 1966 թվականին: Նրա հայրը հանրահայտ դերասան Էնթոնի Քուինն է: Քանդակագործի աշխատանքները հիմնականում մասնավոր հավաքածուներում են, նրա քանդակները կարելի է տեսել նաև Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Կատարի և այլ երկրների զբոսայգիներում ու հանրային գոտիներում:

Լորենզո Քուինի արվեստի գործերից կարելի է առանձնացնել Պադուա քաղաքում գտնվող Սուրբ Անթոնիի արձանը։ Պատվիրատուն եղել է Վատիկանը, արձանն օծվել է Հռոմի Պապի կողմից:

Քանդակագործի «Support»-ը 2017 թվականին և «Building bridges»-ը՝ 2019 թվականին Վենետիկի բիեննալեում արժանացել են լավագույն գնահատականին։

Лента

Рекомендуем посмотреть