«Ժանգ, քիմիական վտանգավոր տարրեր, այնքան տհաճ հոտ, որ, անգամ, անասունը այդ ջրից այս տապին չի խմում»․ Ապարանի Արագած համայնքի մի քանի տասնյակ հողօգտագործողներայսօր կառավարության շենքի առջև էին՝ գյուղով անցնող գետի վրա կառուցված ՀԷԿ-երի աշխատանքը կասեցնելու պահանջով։
Գյուղացիները բարձրաձայնում են՝ ՀԷԿ-երի պատճառով ոռոգման ջուրը վարակվել է, իսկ այդ վարակված ջրով հողատարածքները չեն ցանկանում ջրել։ Արդյունքում՝ մշակաբույսերը չորանում են, պտղատու ծառերը՝ ծաղկաթափ լինում։
Նշենք՝ գյուղացիներին ընդունել է կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Գյուղացիներից Համլետի փոխանցմամբ՝ նա վստահեցրել է, որ խնդիրը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և 7 օրվա ընթացքում լուծում կտրվի։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան