Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից 68 000 դրամ դարձնել - RadioVan.fm

Онлайн

Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից 68 000 դրամ դարձնել

2019-06-27 15:43 , Общество, 2341

Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 55 000 դրամից 68 000 դրամ դարձնել

Կառավարությունը լրացուցիչ կարգով այսօրվա նիստի օրակարգ է ներառել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագիծը՝ հավանության արժանացնելով այն։

Նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելու օրենսդրական առաջարկով կառավարությանը դիմել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Վարազդատ Կարապետյանը։ Պատգամավորներն առաջարկել են 55 000 դրամը ավելացնել 8000-ով։ Կառավարությունը, սակայն, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտին դեռ 3 ամիս առաջ պատվիրակած հետազոտությամբ պարզել է՝ այդ շեմը պետք է բարձրանա 13 հազարով։

Այդպիսով նվազագույն՝ 55 հազար դրամ աշխատավարձ ստացող մասնավոր ոլորտի 45 000 և ու պետական ոլորտի 35 000 աշխատավոր նախագիծը Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում՝ կստանա 68 000 դրամ աշխատավարձ։ Որոշումը չի վերաբերվում բազային աշխատավարձին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть