Մինսկ-2019. Հայ մարզիկը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և նվաճեց առաջին ոսկե մեդալը Հայաստանի հավաքականի համար - RadioVan.fm

Онлайн

Մինսկ-2019. Հայ մարզիկը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և նվաճեց առաջին ոսկե մեդալը Հայաստանի հավաքականի համար

2019-06-24 19:03 , Спорт, 1754

Մինսկ-2019. Հայ մարզիկը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և նվաճեց առաջին ոսկե մեդալը Հայաստանի հավաքականի համար

Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանն առաջին ոսկե մեդալ նվաճեց սամբո մրցաձևում:

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի սամբո մրցաձևի 52 կգ քաշային կարգում եզրափակիչ էր դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը: Վերջինս ուժերն էր չափում ադրբեջանցի Ագհասիֆ Սամադովի հետ: Հայ մարզիկը գերազանցեց մրցակցին 4:0 հաշվով և դարձավ Եվրոպական երկրորդ խաղերի ոսկե մեդալակիր՝ միաժամանակ առաջին ոսկե մեդալը նվաճելով Հայաստանի հավաքականի համար:

Ավելի վաղ արծաթե մեդալակիր էր դարձել սամբիստ Դավիթ Գրիգորյանը, իսկ Արսեն Ղազարյանը՝ բրոնզե:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

Լուսանկարը՝ Armnoc.

Лента

Рекомендуем посмотреть