Օգոստոսի 1-ից հոսանքի սակագինը կնվազի - RadioVan.fm

Онлайн

Օգոստոսի 1-ից հոսանքի սակագինը կնվազի

2016-06-24 18:50 , Общество, 809

Օգոստոսի 1-ից հոսանքի սակագինը կնվազի

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով՝ 48.78 դրամից դառնալով 46.2 դրամ: Որոշումն այսօր հաստատվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում:

Սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերանայված սակագներն են՝

1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 34.7 դրամ/կՎտժ (գործող 37.28 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 30.7 դրամ/կՎտժ (գործող 33.28 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 37.2 դրամ/կՎտժ (գործող 39.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 33.2 դրամ/կՎտժ (գործող 35.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 43.2 դրամ/կՎտժ (գործող 45.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 33.2 դրամ/կՎտժ (գործող 35.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`

ա. ցերեկային սակագին` 46.2 դրամ/կՎտժ (գործող 48.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 36.2 դրամ/կՎտժ (գործող 38.78 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2016 թվականի օգոստոսի 1-ից:

Հիշեցնենք, հուլիսի 1-ից էլ նվազելու է գազի սակագինը:

Лента

Рекомендуем посмотреть