«Քայլենք փախստականների հետ», հասկանանք նրանց ապրումներն ու իրավունքները․ նրանք «վճարում են հակամարտությունների գինը»․ այս կարգախոսով Երևանի սրտում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակիցները, գործընկերները և կամավորները քայլերթ են իրականացրել՝ մաս կազմելով այսօր նշվող Փախստականների միջազգային օրվա (World Refugee Day) առթիվ աշխարհի շատ երկրներում իրականացվող միջոցառումներին։
Աշխարհում օրական 44 400 մարդ հարկադրաբար լքում է իր տունը, յուրաքանչյուր երկրորդը՝ երեխա է։ 2018 թվականին պատերազմներից, հետապնդումներից և հակամարտություններից փախչող անձանց թիվը գերազանցել է 70 միլիոնը: Սա ամենաբարձր ցուցանիշն է, որը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փախստականների գործակալությունն արձանագրել է գրեթե 70 տարվա ընթացքում:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան