#ԱՀԱԶԱՆԳ#Ոչ_համահարթեցմանը՝ այս կարգախոսներով երեկվանից Ազգային ժողովի դիմաց նստացույց հայտարարած ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության ներկայացուցիչները գիշերն անցկացրել են խորհրդարանի շենքի դիմաց՝ քնապարկերում։
Նշում են՝ չեն հեռանա, մինչև կառավարությունը հետ չկանչի եկամտային հարկի համահարթեցման մասին դրույթը, որի հետևանքով, նրանց համոզմամբ, հարուստներն ավելի կհարստանան, աղքատներն՝ ավելի կաղքատանան։
Հիշեցնենք՝ խորհրդարանում օրակարգային հարցերով արդեն քննարկված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է անցում կատարել եկամտային հարկի համահարթեցված դրույքաչափի․ եթե այժմ գործում է եկամտային հարկի եռաստիճան դրույքաչափի համակարգը՝ 23 տոկոս մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար, 28 տոկոս՝ 150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ և 36 տոկոս՝ 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար, ապա այս նախագծով առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից բոլորին հարկել 23 տոկոս եկամտային հարկով՝ մինչև 2023 թվականն այն աստիճանաբար նվազեցնելով մինչև 20 տոկոս:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան