«Վաղը ուշ կլինի, Հայաստանը պարզապես կդատարկվի»․ ադրբեջանահայերը դեռ սպասում են - RadioVan.fm

Онлайн

«Վաղը ուշ կլինի, Հայաստանը պարզապես կդատարկվի»․ ադրբեջանահայերը դեռ սպասում են

2019-06-19 13:55 , Общество, 1109

«Վաղը ուշ կլինի, Հայաստանը պարզապես կդատարկվի»․ ադրբեջանահայերը դեռ սպասում են

«Հայաստանի իշխանությունները մեզ դիմազրկեցին, նվաստացրին»՝ բարձրաձայնում է 63-ամյա Ռոբերտ Խաչատուրյանը, ով մեկն է սումգայիթյան ջարդերից հետո Հայաստան բռնագաղթած 360 000 հայերից, որոնցից շատերը դեռ սպասում են սեփական տանիքի:

3 տասնյակ տարի է նա ընտանիքի հետ ապրում է Ավանի ոստիկանության հոսպիտալում, ուր այս տարիներին կորցրել է այդտեղ հաստատված 15 ադրբեջանահայերից 9-ին, այդ թվում՝ հորը և մորը։

Փախստականների համաշխարհային օրվան ընդառաջ՝ խնդրում է հայաստանյան ներկա իշխանություններին՝ բարձրաձայնել իրենց խնդրի մասին, այլապես, նշում է՝ «վաղը ուշ կլինի, Հայաստանը պարզապես կդատարկվի»։

Միգրացիոն ծառայության տվյալներով 1988-1992 թթ․ Ադրբեջանից բռնի տեղահանվել են կես մլն հայեր, որոնցից 360 000-ը որպես փախստական ապաստանել է Հայաստանում։ Թե ներկայում նրանցից որքա՞նն է շարունակում ապրել Հայաստանում՝ պատկան կառույցները հստակ թիվ նշել չեն կարող։

Մինչ 2004 թվականը նրանցից 5000-ը տեղափոխվել է միջազգային դոնորների միջոցներով կառուցված քոթեջներ և բնակարաններ։

ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի որոշմամբ միայն «Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց բնակապահովության առաջնահերթ ծրագրի» շրջանակում բնակարան է ստացել նրանցից 712-ը, իսկ ծրագրի շահառու ճանաչված 882 անձ մինչ օրս շարունակում է ապրել սպասման հույսով, որ կունենա սեփական տանիքը, որում ապահովված կլինեն տարրական կենցաղային պայմաններ։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть