««Վերնիսաժը» կդառնա Երևանի այցեքարտերից մեկը». քաղաքապետ - RadioVan.fm

Онлайн

««Վերնիսաժը» կդառնա Երևանի այցեքարտերից մեկը». քաղաքապետ

2016-06-23 14:50 , Общество, 746

««Վերնիսաժը» կդառնա Երևանի այցեքարտերից մեկը». քաղաքապետ

Ավարտին են մոտենում մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի սալահատակի փոխարինման աշխատանքները, զուգահեռ տեղադրվում են նաև առևտրային տաղավարները: Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը՝ տարածքում կառուցվում է շատրվանային երկու համալիր, ցայտաղբյուրներ, արդիականացվում է արտաքին լուսավորության ցանցը: Շինարարության ավարտից հետո կիրականացվեն նաև կանաչապատման աշխատանքներ, տարածքն էլ կհամալրվի հարմարավետ նստարաններով: Վերակառուցման ծրագրով առանձնակի ուշադրություն է դարձվում առևտրի տաղավարների ձևավորմանը, որոնք կառանձնանան հայկական մշակութային տարրերով: Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում, շուրջ 2000 տնտեսվարողների գործունեության կանոնակարգմանը զուգահեռ, «Վերնիսաժում» հարմարվետ պայմաններ կապահովվեն նաև զբոսաշրջության, լիարժեք հանգստի ու ժամանցի կազմակերպման համար: «Շուրջ 20 տարվա պատմություն ունեցող «Վերնիսաժը» կդառնա Երևանի այցեքարտերից մեկը: Երևանի սրտում գտնվող այս հատվածը կլինի բարեկարգ և, որ կարևոր է, հարմարվետ ինչպես առևտուր իրականացնողների, այնպես էլ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար»,-ընդգծել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով այսօր աշխատանքային շրջայցի ընթացքում հետևել է տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքներին:

Лента

Рекомендуем посмотреть