Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանը մեկնարկեց բռնցքամարտ մարզաձևով և Ժիրայր Սարգսյանի հաղթանակով - RadioVan.fm

Онлайн

Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանը մեկնարկեց բռնցքամարտ մարզաձևով և Ժիրայր Սարգսյանի հաղթանակով

2019-06-21 20:01 , Спорт, 1679

Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանը մեկնարկեց բռնցքամարտ մարզաձևով և Ժիրայր Սարգսյանի հաղթանակով

Մինսկի Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանը մեկնարկեց բռնցքամարտ մարզաձևով:

Հայաստանի առաջին ներկայացուցիչը` 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 1/16 եզրափակչում մրցեց Ռումինիայից Ռոբերտ Ջիարույի հետ և հաղթեց 4:1 հաշվով: 1/8 եզրափակչում Սարգսյանն ուժերը կչափի իռլանդացի Կուրտ Ոալքերի հետ: Այդ մենամարտը կկայանա հունիսի 23-ին:

Հունիսի 21-ին ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն նաև Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Հենրիկ Սարգսյանը (91) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ):

Եվրոպական երկրորդ խաղերն այս անգամ անցկացվում են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը: Մասնակիցները 15 մարզաձևերում կխաղարկեն 199 մեդալների հավաքածու, որոնցից 7-ը Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող են: Եվրոպական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ անգամ և կազմակերպվում են Եվրոպական օլիմպիական կոմիտեի կողմից: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին ներկայացված է 37 մարզիկով:

Лента

Рекомендуем посмотреть