ՊԵԿ-ը կանխել է թուրքերեն մակնշմամբ դեղորայքի մաքսանենգ ճանապարհով ներմուծումը՝ Հայաստան - RadioVan.fm

Онлайн

ՊԵԿ-ը կանխել է թուրքերեն մակնշմամբ դեղորայքի մաքսանենգ ճանապարհով ներմուծումը՝ Հայաստան

2019-06-20 21:34 , Право, 1444

ՊԵԿ-ը կանխել է թուրքերեն մակնշմամբ դեղորայքի մաքսանենգ ճանապարհով ներմուծումը՝ Հայաստան

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակցիները, համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 19-ին կանխել են մաքսանենգ ճանապարհով Վրաստանից Հայաստան թուրքերեն մակնշմամբ՝ մեծ քանակությամբ դեղորայքի ներմուծումումը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ըստ քաղաքացու հայտարարության, դեղորայքը ձեռք է բերվել Թուրքիայից, իսկ Վրաստանն այս պարագայում հանդիսացել է տարանցիկ գոտի:

Կոմիտեն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ դեղորայք գնելու դեպքում ուշադրություն դարձնել Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված դրոշմապիտակի և հայերեն մակնշման առկայությանը:

Лента

Рекомендуем посмотреть