Արցախը փաստացի միայնակ է մնացել իր տարածքում բնակվող փախստականների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման հարցում․ ԱՀ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Արցախը փաստացի միայնակ է մնացել իր տարածքում բնակվող փախստականների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման հարցում․ ԱՀ ՄԻՊ

2019-06-20 18:45 , Право, 1431

Արցախը փաստացի միայնակ է մնացել իր տարածքում բնակվող փախստականների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման հարցում․ ԱՀ ՄԻՊ

«Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները հանգեցրել են շուրջ 500.000 հայերի հայրենազրկման և բազմաթիվ իրավունքների շարունակական խախտման»,-այս մասին այսօր՝ Փախստականների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել է Արցախի փախստականների հասարակական կազմակերպության կողմից, նշել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

ԱՀ ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ՝ նա կարևորել է ադրբեջանահայ փախստականության խնդիրների հանդեպ միջազգային հանրության պատշաճ ուշադրությունը և հակամարտության կարգավորման գործում նրանց ակտիվ մասնակցությունը:

Անդրադառնալով փախստականների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին՝ Ա.Բեգլարյանը շեշտադրել է, որ Արցախի Հանրապետությունը փաստացի միայնակ է մնացել իր տարածքում բնակվող փախստականների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման հարցում, քանի որ միջազգային կառույցները ոչ մի աջակցություն չեն ցուցաբերում: Նա վստահեցրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ուշադրության ներքո է պահում փախստական անձանց խնդիրներն ու պետական մարմինների հետ նրանց հարաբերությունները, ինչի արդյունքում ՄԻՊ-ի միջամտությամբ հաջողվում է լուծել որոշ անհատական խնդիրներ:

Лента

Рекомендуем посмотреть