Հունիսի 19-ին` ժամը 22.30-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրու Ղուկասյան փողոցի 12-րդ շարքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:
Ոստիկանության տեղեկացմամբ՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 71-ամյա կինը սպանված է։
«Մարմնի արտաքին զննությամբ գլխի հատվածում հայտնաբերվել են բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, ձախ նախաբազկի կտրած վերք և այլ վնասվածքներ։ Կումայրիի ոստիկանները պարզել են, որ հանցագործությունը կատարել է սպանվածի որդին։
Արդեն հունիսի լույս 20-ի գիշերը քրեական հետախույզները 50-ամյա կասկածյալին հայտնաբերեցին հենց Գյումրիում և բերման ենթարկեցին բաժին։ Նա ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են»,-նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։