Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի իրավաբանները հերքում են պահանջում - RadioVan.fm

Онлайн

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի իրավաբանները հերքում են պահանջում

2019-06-20 14:36 , Право, 1651

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի իրավաբանները հերքում են պահանջում

«Հայկական ոսկու գինը. աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ» վերատառությամբ նախօրեին Hetq.am լրատվական ինտերնետային կայքում հրապարակված վերլուծական (հետաքննական) հոդվածի պատճառով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի իրավաբանների խումբը դիմել է հերքման պահանջով։

Աբրահամյանի պաշտպանները հայտարարում են, որ այդ հոդվածը պարունակում է իրականությանը չհամապատասխանող, ինչպես նաև Հովիկ Աբրահամյանի և նրա ընտանիքի անդամների պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ:

«Իրականության հետ աղերս չունի մասնավորապես հետևյալ տեղեկությունը՝ «…Ընկերության միակ բաժնետերը Արամ Օսիկյանն է: Նա Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մտերիմն ու գործընկերն է: Տնօրեն է եղել Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հիմնադրած «Արգամիկ» ՍՊԸ-ում»,-նշում են Աբրահամյանների շահերի պաշտպանները՝ տեղեկացնելով, որ առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով՝ դիմել են նշյալ լրատվամիջոցին՝ հերքման պահանջով:

Лента

Рекомендуем посмотреть