Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արթուր Վանեցյանը ֆուտբոլի գնդակներ է ուղարկել Կոտայքի մարզիՔաղսի համայնքի դպրոցի աշակերտներին, այն բանից հետո, երբ համացանցում տարածվել են լուսանկարներ, թե ինչպես են դպրոցականներն իրենց ուժերով ֆուտբոլի դարպասի ցանցեր գործել և կարգի բերելխաղահրապարակը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը՝ նշելով, որդպրոցականներին փոխանցվել է ՀՖՖ նախագահի շնորհակալություն ու գովեստի խոսքերը, քանզիերեխաներն իրենց քայլերովնախևառաջ ցույց են տալիս, որ հնարավոր է ցանկության դեպքում թեկուզ փոքր խնդիրներ լուծել սեփական ջանքերով, որից հետո նոր ակնկալել այլոց աջակցությունը: