Պաշտոնատար անձի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկությունները չհրապարակելու պայմանով լրագրողը պահանջել է 800․000 դրամ - RadioVan.fm

Онлайн

Պաշտոնատար անձի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկությունները չհրապարակելու պայմանով լրագրողը պահանջել է 800․000 դրամ

2019-06-20 13:10 , Право, 1503

Պաշտոնատար անձի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկությունները չհրապարակելու պայմանով լրագրողը պահանջել է 800․000 դրամ

Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։ Այդ քայլին չդիմելու համար պահանջել է 800․000 դրամ։

Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ հաղորդումից անմիջապես հետո ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Աղբյուրից հավելում են, որ նախօրեին՝ 16։30-ի սահմաններում, լրագրողը կրկին այցելել է ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակ՝ պահանջված գումարը վերցնելու:

«Կինը նախօրոք պահանջած 800․000 դրամի փոխարեն արդեն պահանջել ու վերցրել է 400․000 դրամ։ Գումարը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մուտք են գործել աշխատասենյակ։ Կնոջ մոտից հայտնաբերվել և առգրավվել են շորթմամբ հափշտակված 400․000 դրամը»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Նշված անձը շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Лента

Рекомендуем посмотреть