Վաղը՝ տեղի կունենա նախադեպը չունեցող ցուցահանդես. «Ծաղիկներով ժամադրություն» խորագիրը կրող ցուցահանդեսում կենդանասերների ԴԻՆԳՈ ԹԻՄ-ի խնամքի տակ գտնվող և ամիսներ շարունակ չորդեգրվող շները կներկայանան նոր լույսի ու տրամադրության ներքո: Ինչպես ընդգծում են կազմակերպիչները՝ բոլոր այն շները, որոնք չեն նկատվել իրենց ոչ այնքան «բարետես» արտաքին ունենալու պատճառով՝ այնքան գեղեցիկ կներկայացվեն, որ նրանց չսիրահարվել ուղղակի անհնար կլինի:
Երկժամյա ցուցահանդեսը, որում ներկայացվելու են Դինգո Թիմ-ի կացարաններում արված լուսանկարները, բացվելու է LOFT-ում (ք. Երեւան,Մոսկովյան 3)՝ 19:00-ին: