016 թվականի հունիսի 18-ից Երևան քաղաքի Գլինկայի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտային կից հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ դեպի Տիգրան Մեծի պողոտա ուղղությամբ:
Հունիսի 19-ից էլ կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածում, Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կազմակերպված հետադարձի տեղը: Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրնսպորտային միջոցների վարորդները հետադարձ կարող են կատարել Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-Մոնթե Մելքոնյան պողոտա խաչմերուկի հանգույցում կամ Լենինգրադյան և Մեծարենցի (Նոյ թաղամաս տանող) փողոցների խաչմերուկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը: