Հայ կինոն օրացույցում արդեն պաշտոնական օր ունի - RadioVan.fm

Онлайн

Հայ կինոն օրացույցում արդեն պաշտոնական օր ունի

2019-06-19 18:03 , Культура, Шоу бизнес, 970

Հայ կինոն օրացույցում արդեն պաշտոնական օր ունի

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով խորհրդարանում այսօր ընդունված որոշումներից մեկին:

«Քիչ առաջ խորհրդարանը կողմ քվեարկեց իմ առաջարկած օրենքի նախագծին, որով ես առաջարկել եմ ապրիլի 16-ը «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրել որպես հայ կինոյի օր։

Ես միշտ դեմ եմ եղել արհեստական տոներին, սակայն վստահաբար, սա այդ դեպքը չէ և հարցը տևական ժամանակ քննարկելով կինոյի ոլորտի գործիչների հետ, նախագիծը ներկայացվեց ու այսօր ընդունվեց։

Շնորհակալ եմ խորհդարանի բոլոր խմբակցություներին՝ աջակցության համար և կինոգործիչներին, որ աշխատեցինք միասին։

Առաջիկայում խորհրդարանը կվավերացնի «Եվրոպական միասնական արտադրանքի» կոնվենցիան, ինչը հնարավորություն կտա մեր կինոգործիչներին եվրոպական համատեղ արտադրության համար օգտվել բազմաթիվ արտոնություններից։

Առաջիկայում արդեն պատրաստ կլինի «Կինոյի մասին» օրենքը, և Հայաստանը կկարողանա վավերացնել «Ստեղծագործ Եվրոպայի» Մեդիա բաղադրիչն ու տաղանդավոր մեր կինոգործիչների ներկայացրած պրոյեկտները հնարավորություն կունենան ստանալու արժանապատիվ ֆինանսավորում»,-գրել է պատգամավորը։

Лента

Рекомендуем посмотреть