Հունիսի 22-ին Փափազյան փողոցը ժամանակավորապես փակ կլինի - RadioVan.fm

Онлайн

Հունիսի 22-ին Փափազյան փողոցը ժամանակավորապես փակ կլինի

2019-06-19 17:33 , Общество, 1047

Հունիսի 22-ին Փափազյան փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցում (Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկից դեպի «Արաբկիր զբոսայգի» տանող հատված) վթարային և վտանգավոր բարդիների էտման և հատման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 22-ին՝ ժամը 9:00-ից մինչ 17:00-ն, երթևեկությունը նշված հատվածում կդադարեցվի:

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը:

Лента

Рекомендуем посмотреть