Արցախում զինծառայողը ստացել է հրազենային վնասվածք ձախ աչքի շրջանում. հարուցվել է քրեական գործ - RadioVan.fm

Онлайн

Արցախում զինծառայողը ստացել է հրազենային վնասվածք ձախ աչքի շրջանում. հարուցվել է քրեական գործ

2019-06-17 19:07 , Право, 1564

Արցախում զինծառայողը ստացել է հրազենային վնասվածք ձախ աչքի շրջանում. հարուցվել է քրեական գործ

2019թ. հունիսի 15-ին` ժամը 11:45-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Գալստյանի` ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձ) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական ծառայությունից։

Քրեական գործի նախաքննության ընթացքում, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Հ. Գալստյանի ծառայակիցը:

Հ.Գալստյանը քրեական գործով ճանաչվել է տուժող:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть