«#Anti_Fake_PRESIDENT» խորագրով այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ և AntiFake.am կայքի ներկայացուցիչները «խորհրդանշական բողոքի ակցիա» են իրականացրել դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր։
Կազմակերպիչների խոսքով՝ ակցիայի նպատակն է «ՀՀ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի կատարում Սահմանադրությամբ նախագահին վերապահված գործառույթները, մասնավորապես՝ չի հետևում Սահմանադրության պահպանմանը, ուստի՝ Արմեն Սարգսյանը ոչ կոմպետենտ, կամ Fake նախագահ է»։
Ակցիայի մասնակիցները նախագահ Արմեն Սարգսյանին շնորհել են հատուկ մրցանակ՝ «Կիսամյակի լավագույն ֆեյք գործիչ» անվանակարգում․ բաժանվել են պաղպաղակներ՝ ցույց տալու համար, որ նրա գործառույթը պաղպաղակներ բաժանելը չէ:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը