Онлайн

Արցախում զորավարժություններ են․ կփորձարկվեն հետախուզական համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ

2019-06-17 17:22 , Общество, 218

Արցախում զորավարժություններ են․ կփորձարկվեն հետախուզական համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ

Համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից՝ մանրամասնելով, որ համաբանակային կարևորության այդ միջոցառումանն ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր։

Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ:

Զորախաղերին փորձարկվելու են բարձր տեխնոլոգիաներով համալրված հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ:

Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 20-ը:

Лента

Рекомендуем посмотреть