Պատանի հայ դաշնակահարուհին մենահամերգից հետո իր ճարմանդը նվիրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին - RadioVan.fm

Онлайн

Պատանի հայ դաշնակահարուհին մենահամերգից հետո իր ճարմանդը նվիրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

2019-06-14 19:17 , Культура, Шоу бизнес, 1283

Պատանի հայ դաշնակահարուհին մենահամերգից հետո իր ճարմանդը նվիրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

Պատանի հայ դաշնակահարուհի, Ախալքալաքի Մունիցիպալիտետի երաժշտական դպրոցի սան Անահիտ Ստելմաշովային, ով համաշխարհային դասականների բազմաթիվ ստեղծագործությունների իր փայլուն կատարումներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, տպավորել է հատկապես Ախալքալաքի և Կումբուրդոյի մետրոպոլիտի նստավայրում կայացած իր մենահամերգը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում դաշնակահարուհու հայրը՝ Կարեն Ստելմաշովը նշեց, որ մենահամերգը կազմակերպվել էր հատուկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու համար՝ Ախալքալաք երկօրյա այցի շրջանակներում:

«Համերգի ավարտից հետո Անահիտն իր սիրելի ճարմանդը հանել է բաճկոնից և փոխանցել այն Վրաստանի նախագահին: Հաջողության թալիսմանը նախագահը մեծ հաճույքով է ընդունել», - պատմեց հայրը:

Նա նշեց, որ Վրաստանի նախագահին շատ են դուր եկել Անահիտի կատարումները: «Նա նույնիսկ խնդրում էր, որ Անահիտը նույն ստեղծագործությունը երկրորդ անգամ կատարի», - ասաց Կարեն Ստելմաշովը:

Սալոմե Զուրաբիշվիլիի համար Անահիտը մենահամերգ կազմակերպելու առաջարկն ստացել է Թբիլիսիում՝ քահանայապետ Նիկոլոզից, երբ ելույթ էր ունենում Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդի նստավայրում:

Лента

Рекомендуем посмотреть