«Պարտեզում օրվա վերջում երեխայիս գտել եմ ճակատի տարբեր կողմերում երկու մեծ կապտուկով, թշին կարմիր հետքերով, ծնկին քերծվածքով»․ ծնողը բարձրաձայնում է, տնօրենը՝ պարզաբանում - RadioVan.fm

Онлайн

«Պարտեզում օրվա վերջում երեխայիս գտել եմ ճակատի տարբեր կողմերում երկու մեծ կապտուկով, թշին կարմիր հետքերով, ծնկին քերծվածքով»․ ծնողը բարձրաձայնում է, տնօրենը՝ պարզաբանում

2019-06-14 17:47 , Общество, 3101

«Պարտեզում օրվա վերջում երեխայիս գտել եմ ճակատի տարբեր կողմերում երկու մեծ կապտուկով, թշին կարմիր հետքերով, ծնկին քերծվածքով»․ ծնողը բարձրաձայնում է, տնօրենը՝ պարզաբանում

Ֆեյսբուքյան օգտատեր Արաքս Մարտիրոսյանը սոցիալական կայքի տիրույթում կիսվել է մասնավոր պարտեզ հաճախելու իրենց «խիստ անհաջող փորձով»՝ հրապարակելով լուսանկարներ և պատմելով իր բալիկի հետ պատահածը։

«Մի քանի օր քիչ ժամերով մեր 2-ամյա բալիկի հետ հաճախել ենք Քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Տատա» մասնավոր պարտեզ, երեկ առաջին անգամ փորձեցինք երեխային թողնել պարտեզում ավելի երկար ժամանակով՝6-7 ժամ, այդ ընթացքում երեխայի խնամքով զբաղվող մասնագետները վստահեցրել են, որ երեխան հանգիստ է, դժվարությամբ, բայց քնել է։ Սակայն պարտեզում օրվա վերջում երեխայիս գտել եմ ճակատի տարբեր կողմերում երկու մեծ կապտուկով՝ այտուցված, կարմրակապտավուն երանգով, թշին կարմիր հետքերով, ծնկին քերծվածքով, բդիկի շրջանում կարմիր հետքերով ու սա մի քանի ժամվա ընթացքում, երբ ինձ վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է։ Ինձ ասացին, որ քնած ժամանակ երեխան գլուխը հարվածել է մանկական մահճակալին այն դեպքում, երբ մինչ այդ վստահեցնում էին նույնիսկ, որ մանկական ննջասենյակում երեխաները երբեք միայնակ չեն լինում, այնինչ մեր բալիկն ունի երկու մեծ կապտուկ ու այլ հետքեր թշի շրջանում, որոնք դժվար է պատկերացնել՝ ինչից են առաջացել»,-գրել է Արաքս Մարտիրոսյանը՝ նշելով, որ թեև հրաժարվել են խնդրի մասին հայտնել իրավապահներին, այդուհանդերձ, «նման հանցավոր անփութությունն ու անուշադրությունն» անհետևանք չեն ուզում թողնել։

Ծնողի բարձրաձայնած հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ռադիո Վան»-ը կապ հաստատեց նշյալ հաստատության տնօրենի հետ։ Մեզ հետ զրույցում Սեդա Պապոյանը չհերքեց, որ երեխայի ճակատի կապտուկը մահճակալին հարվածելու հետևանքով է առաջացել, ինչի մասին խոսել և ներկայացրել են ծնողին, երբ նա գնացել է երեխային տուն տանելու։ Տնօրենը, սակայն, արժանահավատ չհամարեց ծնողի ներկայացրած այլ փաստարկները, թե երեխան լուսանկարներում ներկայացված վնասվածքները ևս մանկապարտեզում է ստացել։

«Փափուկ, սպիտակ ու նուրբ մաշկով երեխային մի քիչ էս շոգին դուք գրկեք՝ ձեր մատների տեղերը երեխայի մաշկի վրա միանշանակ կզգացվի»,-նկատեց Սեդա Պապոյանը՝ ընդգծելով, որիրենք պատրաստակամ են հարցը քննարկել ծնողի հետ, սակայն մինչ այս պահը հանդիպել չի հաջողվել։

Խնամքի հաստատության տնօրենի հետ Լիաննա Մարգարյանի զրույցի մանրամասները՝ աուդիոնյութում

Лента

Рекомендуем посмотреть