Թուրքիայի իշխանություններին խիստ բարկացրել է Իսլանդիայի օդանավակայանում Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկներ հետ տեղի ունեցած միջադեպը, հաղորդում է ermenihaber-ը:
Օդանավակայանի աշխատակիցները նախ թուրք ֆուտբոլիստներին 2 ժամ սպասեցրել են՝ այդ ընթացքում մանրակրկիտ ստուգման ենթարկելով նրանց փաստաթղթերը և ուղեբեռը: Այնուհետև լրագրողների հետ հանդիպման ժամանակ էլ լրագրողներից մեկը Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Էմրե Բելոզօղլուի առաջ միկրոֆոնի փոխարեն զուգուրանի խոզանակ է պարզել։
Մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը խստորեն դատապարտել են այդ միջադեպը:
Այդ կապակցությամբ բողոքի նոտա է հղվել Թուրքիայում Իսլանդիայի արտակարգ և լիազոր դեսպանին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հավաքականը Եվրո-2020թ. մրցաշարի ընտրական փուլի շրջանականերում Ֆրանսիայի հավաքականին հաղթելուց հետո մեկնել է Իսլանդիա, որտեղ հունիսի 14-ին պետք է մրցապայքարի դուրս գաի իսլանդացիների հետ։