Այսօր կյանքի 91-րդ տարում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը:
Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 9-ին Երևանում: Սովորել եւ ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: 1944 թվականից հեռուստատեսության եւ ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։
2011 թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի:
Օֆեյլա Համբարձումյանի երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները:
Օֆելյա Համբարձումյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով: