Այս գիշեր արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը գործի է դրել հեռահար և դիպուկահար զենքեր, նռնականետեր․ ԱՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Այս գիշեր արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը գործի է դրել հեռահար և դիպուկահար զենքեր, նռնականետեր․ ԱՀ ՊՆ

2019-06-12 14:56 , Общество, 1370

Այս գիշեր արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը գործի է դրել հեռահար և դիպուկահար զենքեր, նռնականետեր․ ԱՀ ՊՆ

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է այսօր Ադրբեջանի մի շարք լրատվամիջոցների՝ երկրի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության հիման վրա տարածած տեղեկությունը, թե հայկական ստորաբաժանումները, շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ):

Արցախի ռազմական գերատեսչությունը «ոչ միայն հերքում է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկում է, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ)»:

«Բացի դրանից առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին»,-հայտնում են Արցախի ռազմական գերատեսչությունից՝ միաժամանակ նշելով, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեքբերված պայմանավորվածությունը: Հակառակ դեպքում, նշվում է, իրավիճակի սրման և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա:

Лента

Рекомендуем посмотреть