Գյուղմթերքների տոնավաճառը՝ վաղվանից - RadioVan.fm

Онлайн

Գյուղմթերքների տոնավաճառը՝ վաղվանից

2016-06-10 13:10 , Общество, 798

Գյուղմթերքների տոնավաճառը՝ վաղվանից

Վաղը՝ հունիսի 11-ին, Երեւան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների առաջին տոնավաճառը: Տոնավաճառի մասնակիցները Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններն են, որոնք ավանդույթի համաձայն՝ սպառողներին կներկայացնեն բացառապես սեփական արտադրանքը, ինչը փաստելու է գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների կողմից տրված համապատասխան տեղեկանքը: Ի դեպ, տոնավաճառում առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով՝ կազմակերպիչների կողմից տեղում վերահսկողություն է իրականացվելու:

Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Նրանց տրամադրվում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:

Գյուղմթերքների տոնավաճառը գործելու է յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:

Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Лента

Рекомендуем посмотреть