Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Երեւանից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին: Դեպի Բաթումի ուղևորությունը տևում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձը՝ 15 ժամ 50 րոպե:
Նախորդ տարվա համեմատ տոմսերն էժանացել են մոտ 20%-ով. այժմ գները տատանվում են 9 850 դրամից մինչև 25 760 դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից: Ի դեպ, բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ: