Նախաձեռնություն՝ Որդան կարմիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցելու - RadioVan.fm

Онлайн

Նախաձեռնություն՝ Որդան կարմիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցելու

2016-06-06 16:05 , Мир, 1016

Նախաձեռնություն՝ Որդան կարմիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցելու

Շուտով Որդան կարմիր ներկը կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ին` ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու համար. նախաձեռնությունը «Սարդ» խանութների ցանցինն է:

«Այսօր եվրոպական ամենաբարձրակարգ ներկերն անգամ ունեն առավելագույնը մի քանի տասնամյակի երաշխիք, այնինչ, Որդան կարմիրն իր գույնը պահպանում է հազարամյակներով: Առաջին դարի հռոմեացի բնագետ Պլինիոս Ավագը հավաստում է, որ Հայաստանից համաշխարհային շուկա արտահանվող հիմնական ապրանքների ցուցակը սկսվում էր Որդան կարմիրով: Այդ ներկի մասին բազմաթիվ վկայություններ կան օտար և հայ պատմիչների երկերում: Այն համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկը, կոչվել՝ «Արևելքի հրաշք» և «Արքայական ծիրանի»,-ասվում է խանութների ցանցի Հասարակայնության հետ կապերի բաժնի այսօր տարածած հաղորդագրությունում:

Նշենք, որ ներկայումս ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում արդեն գրանցված են դուդուկը (2005թ.), հայկական խաչքարը (2010թ.), «Սասունցի Դավիթ» էպոսը (2012թ.) և լավաշը (2014թ.):

Лента

Рекомендуем посмотреть