Այսուհետ քաղաքացիները ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին կարող են հետեւել առցանց՝ ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական ինտերնետային կայքի «ՀԵՏԵՎԵՔ ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին» բաժնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: