Ի գիտություն վարորդների - RadioVan.fm

Онлайн

Ի գիտություն վարորդների

2016-06-03 19:55 , Общество, 792

Ի գիտություն վարորդների

2016թ. Հունիսի 3-ից երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծառնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածում, Լենինգրադյան փողոցով Կիևյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կազմակերպված հետադարձի տեղը:

Լենինգրադյան փողոցով Կիևյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները հետադարձ կարող են կատարել Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-Մոնթե Մելքոնյան պողոտա խաչմերուկի հանգույցում՝ ըստ կից ներկայացված սխեմայի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:

Лента

Рекомендуем посмотреть